Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/11/2021
share

Ճոճկանում ոչխարներ են անկել պոչամբարից ջուր խմելուց հետո (տեսանյութ)

  ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան գյուղի բնակիչ Վարդան Գաբոյանի 7 մայր ոչխարները  անկել են։ Անասնաբույժն եկել, տեսել, արձանագրել է՝ պատճառը թունավորումն է։ «Աղեստամոքսային տրակտը ամբողջովին քայքայված էր, միանշանակ թունավորում է»,-ասում է Ճոճկանի անասնաբույժ Արարատ Հովակիմյանը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Վարդանն ասում է՝ ոչխարները տուն բերելու ժամանակ պոչամբարից ջուր են խմել։ Խմելու ջրի միակ աղբյուրը գտնվում է Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից ընդամենը 2 մ հեռավորության վրա։ Ճանապարհի մի կողմում աղբյուրն է, մյուս կողմում՝ պոչամբարը։ Ընդ որում, պոչամբարը առանձնացված չի եղել որևէ պաշտպանիչ կառույցով։ Անասնատերն ասում է՝ չի կարողացել վերահսկել բոլոր ոչխարներին, մի մասը գնացել են դեպի պոչամբար, ջուր խմել։ Առավոտյան տեսել է, որ 7 ոչխարները անկել են։ Վարդան Գաբոյանն ասում է՝ մեկ ոչխարի գինը 75 հազար դրամ է, մոտավորապես կես մլն դրամի վնաս է կրել։ Փոխհատուցման պահանջով դիմել է թե համայնքապետին, թե ընկերության ղեկավարությանը։ Դրական պատասխան չի ստացել, ասում է՝ ընկերության ներկայացուցիը նույնիսկ չի ցանկացել խոսել իր հետ։ Բայց դեպքի հաջորդ օրը պոչամբարի այդ հատվածը ցախերով ցանկապատել են։
Բնակիչը իր կրած վնասների փոխհատուցման պահանջով մտադիր է դիմել դատարան, մինչ այդ անկած անասունի միսը տարել է Երևան՝ փորձաքննության։ Պատասխանները կստացվեն մի քանի օրից։  Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասաց, որ ընկերությանը փոխհատուցման պահանջ կներկայացնի, երբ փորձաքննության արդյունքներով ապացուցվի, որ անասունների անկման պատճառը պոչամբարն է։

cvmedia.am

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook